ԲՈՆՈւՍԱՅԻՆ ԾՐԱԳԻՐ (ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ՕՖԵՐՏԱ)
Խմբագրում 20.10.2022
Սույն Բոնուսային ծրագիրը (հետայսու՝ Բոնուսային ծրագիր) հրապարակային օֆերտա է (հետայսու՝ Օֆերտա), որին միանալու ժամկետը սահմանափակված չէ (գործում է անժամկետ). Բոնուսային ծրագրի ընդունումը Ռեսպոնդենտի կողմից Օգտատիրոջ համաձայնագրի (հրապարակային օֆերտայի) Հավելվածի ընդունումն է, որը հրապարակվել է Գործընկերոջ կողմից և ընդունվել Ռեսպոնդենտի կողմից ու տեղադրվել համացանցում՝ հետևյալ հասցեով. https://dataction.eu/addendum_agreement_am (Հետայսու՝ Հավելված): Բոնուսային ծրագրում հիշատակվող ու նրանում չամրագրված բոլոր հասկացություններն ունեն Ադմինիստրատորի կողմից հրապարակված ու Ռեսպոնդենտի կողմից ընդունված Օգտատիրոջ համաձայնագրում (հետայսու՝ Օգտատիրոջ համաձայնագիր) և Հավելվածում սահմանված նշանակությունները: 1. ԸՆԴՀԱՆՈւՐ ԴՐՈւՅԹՆԵՐ
1.1. Սույն Բոնուսային ծրագիրն ուղղված է պահպանելու ներկա ու ներգրավելու նոր Ռեսպոնդետների՝ Ադմինիստրատորի, Գործընկերոջ կամ Ադմինիստրատորի/Գործընկերոջ հաճախորդների կողմից կազմակերպված Հարցումներն անցնելու համար, ու իրենից ներկայացնում է իրադարձություններ, որոնց արդյունքում Ռեսպոնդենտը կուտակում է միավորներ և փոխանակում դրանք Խրախուսումների հետ:1.2. Բոնուսային ծրագրին մասնակցության փաստը նշանակում է, որ Ռեսպոնդենտը միացել է Բոնուսային ծրագրին, ծանոթացել է Բոնուսային ծրագրի պայմաններին ու ամբողջությամբ համաձայն է դրանց հետ: 1.3. Լրացուցիչ եզրույթներ և սահմանումներ.1.3.1. Խրախուսում՝ Ռեսպոնդենտի կամ Ռեսպոնդենտի կողմից նշված անձի բջջային կապի օպերատորի ծառայությունների ամբողջական կամ մասնակի վճարում՝ Բոնուսային ծրագրում Ռեսպոնդենտի կուտակած միավորների փոխանակմամբ: Ռեսպոնդենտի կողմից ստացվող Խրախուսում չի կարող փոխարինվել գումարային համարժեքով;1.3.2. Բոնուսային քարտ՝ Ռեսպոնդենտի մասին տեղեկատվական տվյալների, նրան հաշվարկված Խրախուսումների, հաշվարկված մուտքագրումների, ելքագրած միավորների ու միավորային ընթացիկ հաշվեկշռի համագումար: Բոնուսային քարտը բացվում է Ռեսպոնդենտի անունով, ով ընդունել է Օգտատիրոջ համաձայանգիրը, Հավելվածն ու օգտագործում է Կայքը;1.3.3. Միավորներ՝ Բոնուսային ծրագրին մասնակցության համար Ռեսպոնդենտին հաշվարկված բոնուսներ;1.3.4. Միավորների նվազագույն քանակ՝ Միավորները Խրախուսման փոխարկելու համար Կայքում սահմանված միավորների նվազագույն քանակ;1.4. Բոնուսային ծրագրի անցկացման ժամանակահատված. Կայքում սույն Բոնուսային ծրագրի հրապարակման պահից՝ անորոշ ժամկետով: Գործընկերն իրավասու է ցանկացած պահի չեղարկել կամ դադարեցնել Բոնուսային ծրագրի անցկացումը՝ Բոնուսային ծրագրի գործողության ավարտից ոչ ավելի ուշ, քանի մեկ աշխատանքային օր առաջ Կայքում համապատասխան հայտարարություն տեղադրելով Ռեսպոնդենտին ծանուցելու միջոցով: 2. ԲՈՆՈւՍԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍՆԱԿՑՈւԹՅԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ
2.1. Բոնուսային ծրագրին մասնակցելու համար անձը պիտի միանա Օգտատիրոջ համաձայնագրին, Հավելվածին ու սույն Բոնուսային ծրագրին: 2.2. Մասնակցություն Բոնուսային ծրագրին կամավոր է: Ընդունելով սույն Բոնուսային ծրագիրը՝ Ռեսպոնդենտն իր տեղեկացված ու կամավոր համաձայնությունն է տալիս մասնակցելու խթանող գովազդային, մարքեթինգային ու այլ միջոցառումների, որոնք ուղղված են Կայքի Ծառայությունների առաջխաղացմանը: Կայքի Ծառայությունների գործունեության մասին տեղեկությունը, տեղեկատվական, գովազդային կամ այլ հողարդագրություններն ուղարկվում են Ռեսպոնդենտին՝ գրանցման ժամանակ Ռեսպոնդենտի կողմից նշված էլեկտրոնային փոտսի հասցեին, հեռախոսահամարին՝ Հավելվածով սահմանված կարգով: Ռեսպոնդենտն իր Օգտահաշիվը ջնջելու միջոցով ցանկացած պահի կարող է հրաժարվել սույն կետում նշված տեղեկության ստացումից: 2.3. Ռեսպոնդենտը կարող է Միավորներ ստանալ միայն անձամբ անցած Հարցումների համար: Այլ պարագայում Ռեսպոնդենտի Օգտահաշիվը կարող է արգելափակվել:2.4. Բունսային քարտին միավորները հաշվառվում են Կայքի Ծառայություններից ակտիվ օգտվելու համար, մասնավորապես.2.4.1. Ռեսպոնդենտի կողմից հետևյալ Հարցումը հետևյալ պայմաններով անցնելու համար. — Հարցումը ամբողջապես անցնելու պայմանով, իսկ այն դեպքում, երբ Հարցումն անցկացվում է Ադմինիստրատորի/գործընկերոջ գործընկերոջ /հաճախորդի ռեսուրսում՝ Հարցումը ամբողջական և կոռեկտ անցած լինելու մասին Ադմինիստրատորի/գործընկերոջ գործընկերոջ /հաճախորդի կողմից հաստատման դեպքում (Ադմինիստրատորը/ Գործընկերը Միավորների հաշվառման համար պատասխանատվություն չեն կրում այն դեպքում, եթե Ռեսպոնդենտը որևէ պատճառով չի ավարտել Հարցումը);—
Միավորները հաշվառվում են մեկ անգամ՝ Հարցումն անցնելուց որոշ ժամանակ անց;—
Հաշվառման ենթակա Միավորների քանակը յուրաքանչյուր առանձին դեպքի համար սահմանվում է առանձին ու հայտարարվում կամ Ռեսպոնդենտի Անձնական կաբինետում, կամ Ռեսպոնդենտին ուղարկված Հարցման հրավերում, կամ այլ տարբերակներով: Հաշվառված բոնուսային միավորների քանակը արտացոլվում է Ռեսպոնդենտի Անձնական կաբինետում՝ Բոնուսային քարտում;—
Ռեսպոնդենտն ընդունում ու համաձայնում է այն բանին, որ Հարցումներն անցկացվում են որոշակի պրոֆիլի անձանց շրջանում, որը ձևավորվում է տարաբնույթ բնութագիրների հիման վրա (տարիք, սեռ, բնակության աշխարհագրություն, սոցիալ-ընտանեկան կարգավիճակ, որոշակի մթերքի, ծառայության օգտագործում և այլն): Սրանով պայմանավորված՝ պահանջվող պրոֆիլին չհամապատասխանող Ռեսպոնդենտի մասնակցությունը կարող է սահմանափակվել՝ չնայած Ռեսպոնեդենտին նման Հարցման անցկացման մասին ուղարկված տեղեկատվական հաղորդագրության: Միավորները տվյալ դեպքում չեն հաշվարկվում; —
Ռեսպոնդենտին չի երաշխավորվում անցկացման համար հասանելի Հարցումների առկայություն:2.4.2. Ռեսպոնդենտի Անձնական կաբինետում տեղեկության լրացման համար՝ հետևյալ պայմաններով. —
Ռեսպոնդենտի Պրոֆիլային տեղեկություն լրացնելիս;—
Միավորները հաշվառվում են տեղեկությունը լրացնելու որոշ ժամանակ անց՝ մեկ անգամ;—
Հաշվարկվող Միավորների քանակը սահմանվում է ու արտապատկերվում Ռեսպոնդենտի Անձնական կաբինետում՝ Բոնուսային քարտին:2.4.3. Ադմինիստրատորի, Գործընկերոջ, Ադմինիստրատորի/Գործընկերոջ հաճախորդների կազմակերպած ծրագրերում Ռեսպոնդենտի մասնակցության համար՝ հետևյալ պայմաններով;—
Ռեսպոնդենտի կողմից ծրագրի մասնակցության պայմանների պահպանման և Ռեսպոնդենտի՝ նշված ծրագրերի մասնակիցների հանդեպ պահանջների բավարարման;—
Միավորները հաշվառվում են մեկ անգամ՝ ծրագրում Ռեսպոնդենտի մասնակցության ավարտից որոշ ժամանակ անց;—
Հաշվառմանը ենթակա Միավորների քանակը սահմանվում է ծրագրերում ու հայտարարվում կամ Ռեսպոնդենտի Անձնական կաբինետում, կամ Ռեսպոնդենտին ուղարկված Հարցման հրավերում, կամ այլ տարբերակներով: —
Հաշվառված բոնուսային միավորների քանակը արտացոլվում է Ռեսպոնդենտի Անձնական կաբինետում՝ Բոնուսային քարտում;2.4.4. Հարցումներին մասնակցելու համար Ռեսպոնդենտի կողմից երրորդ անձանց ներգրավման համար՝ հետևյալ պայմաններով.—
Կայքում Ռեսպոնդենտ չհանդիսացող երրորդ անձի գրանցվելիս ու առաջին Հարցումն անցնելիս, որի համար միավորներ են հաշվառվում;—
Միավորները հաշվառվում են մեկ անգամ՝ Կայքում երրորդ անձի գրանցումից որոշ ժամանակ անց;—
Յուրաքանչյուր ներգարվված անձի համար հավաքվելիք Միավորների քանակը հայտարարվում է Կայքում;—
Հաշվառված բոնուսային միավորների քանակը արտացոլվում է Ռեսպոնդենտի Անձնական կաբինետում՝ Բոնուսային քարտում:2.5. Գործընկերն իրավասու է իր հայեցողության սահմանել Միավորների հաշվառման և/կամ չհաշվառման այս կամ այն հիմքերը (դեպքերը), ներառյալ՝ Ռեսպոնդենտների առանձին կատեգորիաների համար:2.6. Գործընկերն իրավասու է չհաշվարկել Միավորներ, ինչպես նաև հանել հաշվառած Միավորները՝ Ռեսպոնդենտի կողմիվ Օգտատիրոջ համաձայնագրի, Հավելվածի և/կամ սույն Բոնուսային ծրագրի Կանոնների խախտման դեպքում:2.7. Բոնուսային քարտին Միավորների հաշվառումից հետո Ռեսպոնդենտն իրավուքն է ստանում դրանք օգտագործել սույն Բոնուսային ծրագրով սահմանված կարգով:3. ՄԻԱՎՈՐՆԵՐԻ ՎԱՎԵՐԱԿԱՆՈւԹՅԱՆ ԺԱՄԿԵՏՆ Ու ՄԻԱՎՈՐՆԵՐԻ ՓՈԽԱՆՑՈւՄԸ ԵՐՐՈՐԴ ԱՆՁԱՆՑ
3.1. Բոնուսային քարտին հաշվառված Միավորները գործում են Բոնուսային ծրագրի գործողության ողջ ժամանակահատվածում, բացառությամբ այն դեպքի, երբ Ռեսպոնդենտի մուտքը Կայքի Ծառայություններին արգելափակվում է ու միավորները զրոյացվում են:3.2. Բոնուսային քարտը անհատական է յուրաքանչյուր Ռեսպոնդենտի համար: Բոնուսային քարտին հաշվառված միավորները չեն կարող փոխանցվել կամ որևէ այլ կերպով զիջել այլ Ռեսպոնդենտի:4. ԽՐԱԽՈւՍՄԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ
4.1. Կուտակված Միավորները Խրախուսման հետ փոխանակելու համար Ռեսպոնդենտին անհրաժեշտ է կուտակել միավորների Նվազագույն քանակ (չելքագրած) ու վճարման հայտ ուղարկել:4.2. Վճարման հայտ ուղարկելու դեպքում Բոնուսային քարտից կելքագրվի Միավորների համապատասխան քանակը: Գործընկերը կձգտի տրամադրել Խրախուսումը հայտը ներկայացնելուց հետո 14 (տասնչորդ) օրացուցային օրվա ընթացքում: Սակայն որոշ դեպքերում նշված ժամկետը կարող է ավելացվել: Ստացումից հետո Խրախուսումը ենթակա չէ վերադարձի ու Միավորների հետ փոխանակման: 4.3. Ռեսպոնդենտն ինքնուրույն է վճարում հարկերն ու տուրքերը, որոնց վճարման պարտավորությունն առաջանում է Ռեսպոնդենտի կողմից Խրախուսումը ստանալի՝ համաձայն Կիրառելի օրենսդրության, և ինքնուրույն է պատասխանատվություն կրում սույն պարտավորության պատշաճ կատարման համար:5. ԲՈՆՈւՍ ԾՐԱԳՐԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԺԱՄԿԵՏԻ Ու ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՌԵՍՊՈՆԴԵՆՏՆԵՐԻՆ ՏԵՂԵԿԱՑՆԵԼՈւ ԿԱՐԳՆ Ու ՁԵՎԸ
5.1. Բոնուսային ծրագրի անցկացման կանոններտ տեղադրվում են Կայքում:5.2. Գործընկերն իրեն իրավունք է վերապահում գրավոր բանակցությունների կամ այլ շփումների մեջ չմտնել Ռեսպոնդենտի հետ՝ բացառությամբ սույն Բոնուսային ծրագրով նախատեսված դեպքերի:5.3. Բոնուսային ծրագրի պայմանների վաղաժամկետ դադարեցման, կասեցման կամ փոփոխության դեպքում, ինչպես նաև ցանկացած այլ դեպքում այդ մասին տեղեկատվությունը Ռեսպոնդենտներին կտրամադրվի տեղեկությունը Կայքում տեղադրելով:5.4. Գործընկերը պատասխանատվություն չի կրում Ռեսպոնդենտին պատճառված որևէ վնասի համար՝ կապված Բոնուսային ծրագրին նրա մասնակցության հետ, խրախուսումների ստացման և դրանց օգտագործման, Ռեսպոնդենտի կողմից իր ոչ ճշգրիտ տվյալների տրամադրման ու փաստաթղթերի ձևակերպման սխալների, երրորդ անձանց մեղքով Ռեսպոնդենտին կամ նրա գույքին պատճառված վնասի, Ռեսպոնդենտի կողմից գործող ազգային և միջազգային օրենսդրության խախտումների և դրանից բխող հետևանքների, խրախուսումների հաշվառումով պայմանավորված՝ Ռեսպոնդենտի կողմից երրորդ անձանց պատճառած ցանկացած վնասի համար: